Մենք ընտանիքի անդամներով Զատկի ծեսին նախապատրաստվեցինք շաբաթ օրը, քանի որ ես պետք է ճամփորդության մասնակցեի։ Ես առավոտյան գնացի ճամփորդության, իսկ մայրիկս քույրիկիս հետ ներկեց զատկի ձվերը։ Մայրիկս միշտ ձուն ներկում է հատուկ ներկերով։ Երբ ես եկա, մայրիկս համարյա հարյուր հատ ձու էր ներկել։ Շաբաթ օրը նաև իմ ծննդյան տոնն էր ու տատիկս էլ էր եկել մեր տուն։ Իր հետ բերել էր շատ ձվեր։ Նա էլ ձվերը ներկում է միայն սոխի կեղևով, իսկ հետո արդեն մենք ընտանիքի անդամներով խաղացինք ձվակռիվ և այս անգամ ձվակռվում հաղթեցի ես։
Հաջորդ օրը մենք գնացինք հայրիկիս հոր եղբոր տուն ։ Նրա կինը պատրաստել եր չամչով փլավ և շատ ձվեր էր ներկել։ Նա մեզ հյյուրասիրեց իր պատրաստած համեղ ուտելիքներով և այդպես էլ մենք ընտանիքով նշեցինք Զատկի ծեսը։