.Շարունակի՛ր կարդալ Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Հարգի՛ր ուսուցչիդ» հատվածը:
Կատարի՛ր 1-ին, 3-րդ առաջադրանքները:
2.Վարժ կարդալ սովորի՛ր, քանի որ պետք է միասնաբար ընթերցենք առավոտյան ընդhանուր պարապմունքների ընթացքում:
Չարենց «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» (հատված)
Երգում եմ ահա այս գովքը ես
Խաղողի մեր բորբ ու լուսատեսք,
Մեր գինու՝ պայծառ ու հրակեզ,
Մեր արվեստների մեծահանդես։
Եվ դպրությո՛ւնն եմ մեր երգում ես,
Գեղեցկությունը դպրության վես,
Որ օրերում այս պարգևե մեզ
Հույզեր հրահուր և մրգեր կե՛զ։
Չարենց «Գովք խաղողի, գինու և գեղեցիկ դպրության» (հատված)
Փա՛ռք արևին մեր, որ հիմա վառ
Լուսավորում է հրով բերրի
Անցնող խավարը մեր խուղերի,
Խուլ նկուղները քաղաքների,
Եվ լեռնաշխարհում ահա մեր հին
Շաղում է շողեր անմարելի…