«Այո, ես այնքան խիտ օրակարգ ունեմ, որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնեմ: Ումի՞ց խլեմ՝ ընկերների՞ց, հեռուստացույցի՞ց, ճամփորդությունների՞ց, ընտանեկան հավաքների՞ց, դասերի՞ց»:
Որտեղի՞ց կարդալու ժամանակ գտնել:
Լուրջ պրոբլեմ է, որը, սակայն, պրոբլեմ չէ բնավ:
Որքան հաճախ է առաջանում «երբ կարդալ» հարցադրումը, նշանակում է՝ այդքան չկա նաև կարդալու ցանկություն: Եթե մտածենք, կտենենք, որ կարդալու ժամանակ ոչ ոք երբեք չունի. չունեն փոքրերը, պատանիները, մեծերը: Կյանքը կարդալու համար անվերջանալի խոչընդոտ է:
— Կարդալ…Ուրախությամբ կկարդայի, բայց աշխատանքս, երեխաները, կենցաղային հոգսերը. Ժամանակ չկա:
— Ինչպես եմ ձեզ նախանձում, որ կարդալու ժամանակ ունեք:
Իսկ ինչո՞ւ այն մյուսը, որն աշխատում է, վազում խանութներով, երեխաներ մեծացնում, մեքենա վարում, երեք տղամարդու հետ սիրախաղ անում, ատամնաբույժի մոտ գնում, մեկ շաբաթից պատրաստվում տեղափոխվել. ինչո՞ւ նա ունի կարդալու ժամանակ, իսկ միայնակ բարոյախոսը չունի:
Կարդալու ժամանակը միշտ գողացված ժամանակն է: Ումի՞ց գողացված: Ասեմ, գողացված՝ ապրելու պարտավորությունից:
Կարդալու, ինչպես և սիրելու ժամանակը, լայնացնում է, մեծացնում է րոպեներից և վայրկյաններից կազմված ժամանակը:
Եթե սերը ստիպված լինեինք դիտարկել ժամանակի բաշխման տեսանկյունից, ո՞վ կհամարձակվեր սիրել: Ո՞վ ունի սիրահարված լինելու ժամանակ: Միևնույն ժամանակ ինչ-որ մեկը երբևէ հանդիպե՞լ է սիրահարվածի, ով սիրելու ժամանակ չի գտնում:
Երբեք կարդալու ժամանակ չեմ ունեցել, բայց ոչ մի բան, երբեք չի կարողացել խանգարել ինձ դուր եկած վեպը կարդալուն:
ԸՆթերցանությունը չի կապվում հասարակական կյանքի ձևաչափի հետ, այն, ինչպես և սերը, կենսակերպ է: Հարցն այն չէ, թե ես ունեմ կարդալու ժամանակ ( ժամանակ, որն ի դեպ ոչ ոք ինձ չի տա), այլ այն՝ կնվիրեմ ես ինձ ընթերցող լինելու երջանկությունը, թե ոչ:
Հեղինակ՝ Դանիել Պենակ
Առաջադրանքներ.
1.Խորհուրդ տո’ւր այն մարդկանց, ովքեր ընթերցանությունը համարում են ժամանակի անիմաստ վատնում։
Իմ խորհուրդը այսպիսին է, կարդացեք գիրք ժամանակի կառավարման մասին գոնե մի անգամ: Իսկ ինձանից ես կասեմ որ երբեք օգտակար բանը անիմաստ չի լինում: Մեր խելքը այնպես այնպես է աշխատում որ եթե մեր խելքը հիշում է ինչ որ դժվարություն գրքից կամ ֆիլմից եթե նա պատահի այդ դժվարություն նա արդեն կիմանա ինչ անել: Դուք կունենաք շատ ավելի շատ գիտելիքներ եթե սիրեք կարդալ!
2.Գրի’ր` ի°նչ սկզբունքով ես դո’ւ գիրք ընտրում։
Կարեւորը որ ես անկեղծ հետաքրքրվեմ այդ գրքով: Լավ է երբ նա լինում է ուսուցողական, ուուրախ: Ես սիրում նոր տպագրված
գրքերը: Ես շատ եմ սիրում երբ գիրքը նկարազարդ է: Նաեւ ես ուշադրություն եմ դարձնումգրողը վրա ու ինձ շատ է հետաքրքիր լինում կարդալ գիրքը երբ ես գոնե մի անգամ տեսել եմգրողին, բայց իհարկե դա ամենակարեւորը չէ: