Մենք այս շափաթվա ընթացքում, գնաացինք Ջրվեժի արգելոց։ Այնտեղ անցկացրել ենք ձմեռային մարզական ուրախ խաղեր։ Այդ օրը շատ լավ անցավ, քանի որ շատ խաղեր սովորեցինք ու խաղացինք, որոնք ինձ շատ դուր եկան։ Շաբաթվա ընթացքում մենք պատրաստել ենք նաև տարեգաթա, որի մեջ կար մետաղե դրամ։ Դրամը ընկավ մեր ջոկատի Սոսեին։ Ըստ ժողովրդական խոսքի, ում բաժին է ընկնում գաթայի մեջ դրված մետաղե դրամը, այդ տարին բարեհաջող է նրա համար։ Գաթայի վրա սովորել ենք կոտորակները։ Մասնակցել ենք Սովորող – սովորեցնող նախագծի, որի ժամանակ երրորդ դասարանի սովորողներին սովորեցրել ենք quizizz.com ծրագիրը։ Քննարկել ենք մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրները: Դիջիթեք 2022-ի շրջանակներում մեզ այցելել են ավագ դպրոցի սովորողները։ Նրանք մեզ հետ կիսվեցին իրենց մեդիահմտություներով։ մեզ այցելել է նաև ֆուտբոլիստ Ռուբենը, ում հետ հետաքրքիր զրույց ունեցանք ֆուտբոլի վերաբերյալ։ Մայրենի լեզվին խաղացել ենք աղջիկ փաղցնոցի, թաշկինակ ազգային խաղերը ։ Անգլերենի ժամանակ ուսումնասիրել ենք, թե ինչպես են Նոր տարին նշում տարբեր երկրներում։ Տեխնոլոգիայի ժամին կատարել ենք տեխնոլոգիական հետաքրքիր աշխատանքներ։ Այս շաբաթը ինձ շատ-շատ դուր է եկել։